Վահան Մարտիրոսյանի դեմ քրեական գործ հարուցվել է մինչև նրա սահման հատելը: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը' չհեռանալու մասին: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 

Վերջինս նաև նշեց, որ անհրաժեշտ է քննարկել հարցը՝ արդյոք ստորագրություն չհեռանալու մասին որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրե՞լ է Վահան Մարտիրոսյանի անձնագիրը, թե՞ ոչ:

 

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց հետո պարզվեց, որ վերջինիս նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալը: