ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել' երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (բեմական կեղծանունը' Արմենչիկ) շնորհելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հրամանագրի համաձայն, Արմեն Հարպետի Գոնդրաչյանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: