Սեպտեմբերի 21-ին, 53 տարեկանում Գերմանիայում մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
Մեր տեղեկություններով, Արմեն Մովսիսյանի մոտ ուռուցք էր հայտնաբերվել եւ նա տեւական ժամանակ բուժման կուրս էր անցնում արտերկրում:
Արմեն Մովսիսյանը Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել 13 տարի՝ 2001-2014 թվականներին: