«Ընդդիմություն կա, պարզապես ընդդիմությանը ջլատեցին' Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց այն պահը, որ կարողանար «ցեմենտի» դեր ստանձներ, կրավորական դիրք ընդունեց' «դե գնում ես' գնա» սկզբունքով: Այդպես չի կարելի, չի կարելի մարդկանց վանել քեզանից, առանց այդ էլ քիչ ենք մնացել: Նա պետք է կարողանար այդ մարդկանց պահել, լսել բոլորին»,- մեր թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը' պատասխանելով հարցին' համաձա՞յն է արդյոք Դավիթ Շահնազարյանի գնահատականի հետ, որ «իշխանության սանձարձակության» պատճառն ընդդիմության թուլությունն է: Շ. Պետրոսյանն ասել է, որ թեև դրական է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերակազմակերպելու Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը դառնար ՀՀՇ նախագահ:
«Եթե մարում է, Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ քայլ է անում' շարժումը փրկելու համար, բայց նորից եմ կրկնում' լավ կլիներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դառնար ՀՀՇ նախագահ և փրկեր ՀՀՇ-ն: Հետո նորից կարող էինք մյուս ազատական ուժերի հետ միավորված ընդդիմություն ստեղծել»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում: