
«Մոնրեալ Իմպեկտի» հարձակվող Դիդյե Դրոգբան MLS-ի առաջնության շրջանակներում գոլի հեղինակ է դարձել «Չիկագո Ֆայերի» (2:1) դեմ հանդիպմանը:
37-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 39-րդ րոպեին բացել է հաշիվը: Սա Դրոգբայի 5-րդ գոլն էր ԱՄՆ-ի առաջնության հինգ տուրերում: