ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքի առնչությամբ կապվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

 

«Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված բռնության նոր դեպքերի հետ: Մենք հորդորում ենք վերջ տալ հարձակումներին և բռնություններին»,- նշել է Ուորլիքը: