«Ամկարի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է ազգային ընտրանի: Այս մասին գրում է «Ամկարի» պաշտոնական կայքը:

Մեր հավաքականը հոկտեմբերի 5-ից 11-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին մերոնք ընկերական հանդիպում կացկացնեն Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընակալեն Ալբանիայի ընտրանուն: