ՀՀ կառավարությունը հաստատեց «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը»:
Գործադիրի նիստում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ 2016թ. սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով կտրամադրվի գազի, էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի մասնակի, ինչպես նաև հողի ու անշարժ գույքի հարկերի ամբողջական փոխհատուցում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ ծրագրով հատկացվում է 928 մլն դրամ: Արտոնությունները վերաբերում են սահմանամերձ բոլոր համայնքներին: Սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված է 30-ից ավելի համայնք: