Թուրքիայում հրատարակված «Սահմանադրական իրավունք» դասագրքում, որը նախատեսված է համալսարանի ուսանողների համար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը նշվում է, որպես «բռնապետ»:
Այսպիսով, Ալիևը՝ Սադամ Հուսեյնի և Պինոչետի հետ միասին ներկայացվում է որպես ժամանակակից բռնապետ: Այս մասին գրում է Contact.az-ը՝ հղում կատարելով BBC-ի ադրբեջանական ծառայությանը:
Գրքի հեղինակ Ֆարման Դամիրկոլը տվյալը փաստը մեկնաբանում է նրանով, որ «այն երկրում, որտեղ նախագահը հավաքում է ընտրողների ձայների 98%-ը, ապա ժողովրդավարություն լինել չի կարող:
«Ոչ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահի դեմ խոսելը դա ոչ թե հեղաշրջում է, այլ իրավունք»,- նշել է Դամիրկոլը:
Ֆարման Դամիրկոլը 1990-ականների սկզբին աշխատել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, որպես իրավական խորհրդատու: 1995 թվականի մարտին նրան մեղադրել էին ըմբոստությանը մասնակցելու մեջ:
Նա ձերբակալվել էր ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից: Այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի միջնորդությունից հետո, Դամիրկոլին արտաքսել էին Ադրբեջանից: