Այս աշունը քաղաքական առումով կարծես թե այդքան էլ թեժ չէ: Ընդդիմության կազմակերպած հանրահավաքները քիչ են և սակավամարդ: Օրինակ՝ երեկ Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ում հանրահավաքին ներկա էինք մենք՝ լրագրողներս և Անիի ամուսինը:

 

Այսօր էլ ժամը 18.00-ին հանրահավաք են կազմակերպում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները, ովքեր, սակայն, խոստացել են ամբողջ աշխարհին ցույց տալ մեր ժողովրդի համախմբվածությունը և վճռականությունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ, ում հարցրինք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, արդյո՞ք ընդդիմությունն այնքան է թուլացել, որ Ազատության հրապարակը մնացել է Անի Զախարյանի հանրահավաքների հույսին, պատասխանեց.

 

«Ես չեմ համարում, որ մեր ընդդիմությունը թուլացել է, բայց խորհուրդ կտայի Անի Զախարյանին այլևս հանրահավաքներ չանել»,- հակիրճ պատասխան տվեց պատգամավորը: