Պորտուգալական Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական փուլի 9-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Սան Մարինո հանդիպումը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
29-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը բացեց հանդիպման հաշիվը, պատասխան գոլը 75-րդ րոպեին հեղինակեց Մարկո Ֆրիսոնին Արդյունքում մերոնք խմբում գրավեցին երրորդ հորիզոնականը և դուրս մնացին հետագա պայքարից:
Նշենք, որ Հայաստանի թիմի կազմում 22-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էրիկ Ղարիբյանը, իսկ մրցակցի կազմում 58-րդ րոպեին հեռացվեց Մորետին: