«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ պայմանագիրը խզելու մասին:

Կիրակի օրն Անգլիայի առաջնության շրջանակներում «Լիվերպուլը» ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել «Էվերթոնի» հետ և 8 խաղերից հետո թիմը 12 միավորով Պրիմեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է:

Նշենք, որ Ռոջերսն անգլիական ակումբը գլխավորում էր 2012թ-ից:

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» հավանաբար կգլխավորի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են արձագանքում Կարագերը և Թիերի Անրին Ռոջերսի հեռանալու մասին լուրին: