ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության ներկայիս ձևաչափն արմատապես սխալ է, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Մենք դեռևս տեսել ենք, որ Ռուսաստանը որոշել է միջամտել Ասադի և չափավոր ընդդիմության միջև քաղաքացիական պատերազմին: Մենք կարծում ենք, որ դա ռազմավարական սխալ է»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի գլխավոր նպատակը Սիրիայի հյուսիսում տարբեր խմբերի աջակցությունն է, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, և որ Ռուսաստանը դեռևս չի հայտնել այդ արշավին միանալու ցանկություն: