ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

 

Էշը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 մլն դոլար ստանալու մեջ: Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Էշը մասնակցել է խարդախ սխեմաների:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «ցնցված ու անհանգստացած» է Ջոն Էշին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվությունից:

 

2013 թվականի հունիսին Գլխավոր ասամբլեան միաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ էր ընտրել Անտիգուայի և Բարբուդայի ներկայացուցիչ Ջոն Էշին: