Ազգային ժողովում՝ Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի միջև:
Մինչ Մելքումյանը Ռուբեն Ջաղինյանին առաջարկում էր հետևել ռուսական Առաջին ալիքի օրինակին՝ կարևոր իրադարձությունների ժամանակ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Առաջին ալիքով, տեղից արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը. «Մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա»:
«Մի րոպե, հա՞, մի խանգարի»,- դիմելով Արզումանյանին՝ ասաց Մելքումյանը:
Վեճին միջամտեց նիստը վարող Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով բոլորին հարգել յուրաքանչյուր գործընկերոջ խոսքի ազատությունը. «Պարոն Արզումանյան, Ձեզ չի սազում»,- ասաց Շարմազանովը:
«Պարո՛ն Արզումանյան, ի՞նչ եք ոգևորվել: Դե ուրեմն մի ոգևորվեք, Ձեզ կոռեկտ պահեք ու սրանից հետո ոչ մի բան էլ չանեք: Շատ կոռեկտ պահեք ու չոգևորվեք սրանից հետո, որևէ կերպ չոգևորվեք»: