Միանշանակ կարելի է ասել, որ միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը: Դա են վկայում երկար տարիներ Ադրբեջանի իշխանության հետ բանակցությունների, փոխզիջումներ գտնելու, մեղմ անցման համար ճանապարհներ առաջարկելու մինչ այժմ անարդյունք մնալու հետ կապված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հայտարարություններն ու գործողությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել «Ազադլըգ» թերթն իր' «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» հոդվածում' նշելով, որ Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանն է:
Թերթը գրում է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձևավորվել, նրանց որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պարտավորությունների նկատմամբ հավատը կորել է, և որևէ զիջման կարիք այլևս չկա:
«Այո, ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաև «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է: Վաղ, թե ուշ նա տալիս է իր «օգուտը»,- գրել է «Ազադլըգ»-ը' հավելելով, որ «Ադրբեջանի իշխանությունն այլևս զգում է իր վերջի մոտենալը»:
Թերթն իր այդ համոզմունքը հիմնավորել է երկու օր առաջ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի արած այն հայտարարությամբ, ըստ որի ԵԽ-ն դադարեցնում է Ադրբեջանի հետ ստեղծված մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբում իր մասնակցությունը, և որի մասին արդեն հայտնել է ԵԽ Նախարարների խորհրդին:Միանշանակ կարելի է ասել, որ միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը: Դա են վկայում երկար տարիներ Ադրբեջանի իշխանության հետ բանակցությունների, փոխզիջումներ գտնելու, մեղմ անցման համար ճանապարհներ առաջարկելու մինչ այժմ անարդյունք մնալու հետ կապված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հայտարարություններն ու գործողությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել «Ազադլըգ» թերթն իր' «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» հոդվածում' նշելով, որ Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանն է:
Թերթը գրում է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձևավորվել, նրանց որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պարտավորությունների նկատմամբ հավատը կորել է, և որևէ զիջման կարիք այլևս չկա:
«Այո, ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաև «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է: Վաղ, թե ուշ նա տալիս է իր «օգուտը»,- գրել է «Ազադլըգ»-ը' հավելելով, որ «Ադրբեջանի իշխանությունն այլևս զգում է իր վերջի մոտենալը»:
Թերթն իր այդ համոզմունքը հիմնավորել է երկու օր առաջ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի արած այն հայտարարությամբ, ըստ որի ԵԽ-ն դադարեցնում է Ադրբեջանի հետ ստեղծված մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբում իր մասնակցությունը, և որի մասին արդեն հայտնել է ԵԽ Նախարարների խորհրդին: