Փորձում եմ ամեն դրվագում առավելագույն ուժերս ներդնել: Այդ մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  նշեց մեր ավաքականի պաշտպան Կամո Հովանիսյանը:

 

 

«Փորձում եմ ուժերս հավասարչափ բաշխել, սակայն ուժերս չեմ խնայում և փորձում եմ ամեն դրվագում առավելագույնս ուժերս ներդնել:  Փոխարինումներ անում է մարզիչը, եթե նա տեսնում է, որ ես սպառել եմ ինձ կամ մեկ ուրիշը իմ փոխարեն ավելի լավ կարող է խաղալ փոխարինում է: 

 

 

Անդրադառնալով Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությանը ֆուտբոլիստը նշեց.

 

 

«Մենք էլ ենք հասկանում որ 0:4 պարտվելը ամոթալի է նույնիսկ Ֆրանսիայի պես հավաքականի դեմ  խաղում, սակայն հավատացեք, որ ամեն ինչ անելու ենք վաղվա խաղում հաղթելու համար»: