Շատ եմ կարևորում Եվրոպայի առաջնության նման մրցաշարերին մասնակցելը, հատկապես այնպիս պետությունների համար ինչպսին են Ալբանիան և Հայաստանը: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում ասաց Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիաննի Դի Բիազին:

 

 

«Ուզում եմ ասել, երբ Ալբանիայի ժողովորդին հայտնեցի, որ մենք գնալու ենք Ֆրանսիա, նրանք ինձ խենթ համարեցին: Սակայն մենք իրական հնարավորություն ունենք այնտեղ գնալու: Երբ առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի հավաքականի հետ, ես տպավորված էի նրանց խաղով: Մասնավորապես ինձ դուր է գալիս Մխիթարյանի խաղը և նախկին մարզչին` Շալանդին ասացի, որ Մխիթարյանը հզոր ֆուտբոլիստ է: Շատ եմ կարևոր Եվրոպայի առաջնության նման խոշորամաշտաբ  մրցաշարերին մասնակցելը, հատկապես այնպիսի երկրների համար ինչպսիք են Ալբանիան և Հայաստանը, որոնք քիչ բանակցություն ունեն: Շատ խորհրդանշական և կարևոր օր է մեզ համար վաղը, որ հաղթենք  և մեծ պատիվ է մեզ համար ալբանացի ժողովրդին ուրախություն պատճառելը: Կարծում եմ մեկ օր էլ Հայաստանը նման հնարավորություն կունենա: Հատկապես մեզ համար բարդ իավիճակ ստղեծվեց քանի որ Պորտուգալիայի և Սերբիայի դեմ միավորներ կորցրինք վերջին պահին և ստղծեցինք այս հանելուկը, որը պետք է լուծենք վաղը: Մեր թիմում  մթնոլորտը աշխատանքային է և  լավ»,- ասաց Ալբանիայի հավաքականի մարզիչը:

 

 

Վերջինս անդրադառնալով հարցին, թե ալբանացիները վստա՞հ են, որ վաղվա խաղում կհաղթեն, նշեց. «Վստահ չենք վաղվա խաղի հետ կապված,  վստահ ենք մեր կարողությունների վրա, կյանքում միայն մի բանի վրա վստահ կարող ենք լինել, որ գնալու ենք այն աշխարհ: Սա հրաշք է մեզ համար և մեր հնարավորությոնւը պետք է անպայման օգտագործենք»: