Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ21 հավաքականը տնային խաղում ոչ-ոքի' 1:1 խաղաց Լյուքսեմբուրքի իրենց տարիքային թիմի դեմ:
Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Խաղից հեռացվեց Սակրասը: Նշանակված 11 մետրանոց հարվածից, սակայն, վրիպեց Արթուր Միրանյանը:
23-րդ րոպեին լյուքսեմբուրգցիները բացեցին հաշիվը' նշանակված 11 հարվածը դիպուկ իրացրեց Ռիկարդո Կոուտո Պինտոն:
Պատասխան գոլը մերոնք հեղինակեցին 67-րդ րոպեին. աչքի ընակավ Արամ Շահնազարյանը: