ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աբու-Դաբիի գահաժառանգ, արքայազն Մուհամմադ Ալ Նահայան հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ ռուսական գործողությունը Սիրիայում պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, ոչ թե չափավոր սիրիական ընդդիմության, հայտնում է Reuters-ը:

 

Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայում քաղաքական անցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայում անցկացվող գործողության հարցով, որպեսզի Էր-Ռիադը կասկածներ չունենա ռուսական ուժերի թիրախների վերաբերյալ: Սաուդյան Արաբիան աջակցություն է հայտնել այդ առաջարկին: