Սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

Աբրահամյանը չի մեկնի արձակուրդի. վերջինս կհամատեղի և՛ վարչապետի, և՛ շտաբի պետի պաշտոնները:

 

 

«Կա հանրաքվեի մասին օրենք, որը թույլ է տալիս, որպեսզի նա կատարի կառավարության ղեկավարի իր գործառույթները և, միաժամանակ, ղեկավարի շտաբը: Վարչապետը մոտ օրերս կձևավորի շտաբերը, և մենք համատեղ ուժերով կշարժվենք առաջ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: