Հայաստանում գործող կիսանախագահական համակարգը կուսակցությունների կայացման համար լայն հնարավորություններ չի տալիս, որը կարող է տալ կառավարման խորհրդարանական համակարգը:

 

 

Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

 

 

«Այն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, որևէ մեկը չի ժխտում: Իսկ դրա պատճառը երկրում գործող կիսանախագահական համակարգն է: Երբ հանրապետության ղեկավարը Ազգային ժողովում ունենում է մեծամասնություն, նա ստանում է որոշումների կայացման լայն լիազորություններ՝ օգտագործելով խորհրդարանական մեծամասնության հնարավորությունները: Բնականաբար, նման պայմաններում կուսակցությունները կայացման լայն հնարավորություններ չունեն»,- նշեց պատգամավորը:

 

 

Նա հավելեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացման և կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում Հայաստանում կուսակցական համակարգի կայացման համար լայն հնարավորություններ կստեղծվեն: Նրա խոսքով, բարեփոխումների արդյունքում բարձրանալու է նաև խորհրդարանի, ինչպես նաև ընդդիմության դերը՝ երկրի համար կարևոր որոշումների կայացման հարցում: