Մանչեսթերի գիտության և արդյունաբերության թանգարանը հսկայական ավազան է բացել սպիտակ գնդակներով, որտեղ թույլատրվում է միայն մեծահասակների այցելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, ատրակցիոն կարող են մուտք գործել 18 տարեկանից բարձր անձինք: «Մեծահասկաներն այլևս ստիպված չեն լինÕ « կանգնել ու նայել, թե ինչպես են երեխաները ուրախանում, մեծահասակների համար եկել է խաղալու ժամանակը»,- նշվել է հոդվածի մեջ:

 

 

Jump In ավազանը համարվում է Մանչեսթերում գիտության փառատոնի ծրագրերից մեկը: Այն կգործի մինչև նոյեմբերի 1-ը:

 

 

Խաղային գոտին հնարավորություն է տալիս նվազեցնել սթրեսը և հանգստանալ: Բացի դրանից այն նպաստում է ավելի ստեղծագործական և հստակ մտածողությանը:

 

 

 

Թանգարանը հնարավորություն է տալիս գնդակներով ավազանն օգտագործել ոչ միայն զվարճանքի, այլև փակ խորհրդակցություն անցկացնելու համար: