Օբամեյանգի համար լավ կլինի արագ գոլ խփել, երբ գրազ է գալիս: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, անդրադառնալով նրան, որ հարձակվող Պիեր էմերիկ Օբամեյանգը «Աուգսբուրգի» դեմ խաղից առաջ եղբոր հետ գրազ է եկել, որ ինքը հեթ-տրիկ է ձևակերպելու:

«Հաճախ եմ ինձ հարցնում, որտեղից է նա վստահություն ձեռք բերում, որ իրեն չեմ փոխարինի 80-րդ րոպեին: Այնպես, որ Օբամեյանգի համար լավ կլինի արագ գոլ խփել, երբ նման գրազ է գալիս (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է թե ինչպես է նա ուրախանում երբ Մարկո Ռոյսը գոլ է խփում Մայնցում, երբ Միկին գոլ է հեղինակում, իսկ ինքը նրանց գոլային փոխանցումներ է կատարում: Նա բացարձակ թիմայն խաղացող է, նա հանուն թիմի ուժ է ներդնում և ավելի շատ հետ ստանում: Դա հիանալի է»: