Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Սպարտակի» և «Դինամոյի» միջև խաղից հետո ռուսական Sovsport կայքն անդրադարձել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին կայքը, մասնավորապես, գրում է.

«Օզբիլիսը ձախողեց դերբին՝ գնդակ պահելու, թիմակիցներին չհասկանալու պատճառով: Այլ խաղերում ֆուտբոլիստն այլ տեսք ուներ, այնպես որ՝ բոլորը պահանջում էին նրան դաշտ դուրս բերել մեկնարկային կազմում: Ուրեմն ամեն ինչ կարողանում է: Եվ որպեսզի նման սխալներ այլևս չլինեն, որպեսզի Արասը գնդակ չպահի, խաղն ավելի լավ զգա և թիմակիցներին հասկանա՝ նրան ավելի հաճախ պետք է դաշտ դուրս բերել: Պահեստայինների նստարանին նստելով՝ թիմի հետ մեկ ամբողջություն դառնալը չի լինի»: