ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում հոկտեմբերի 29-ին քրեական դրամա է տեղի ունեցել: Իրավապահ մարմիններում աղբյուրի փոխանցմամբ՝ դիմակավոր անհայտ մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսպասարլման կենտրոնին և կրակել յոթ մարդու վրա, տեղեկացնում է Lifenews-ը:
Հիվանդանոցում, աղբյուրի խոսքով, երեքը վիրավորվել են որովայնի մասում, երեքը՝ մարմնի այլ հատվածներում, ևս մեկ տուժածի գլխին են կրակել: Նրանց բոլորի վիճակը գնահատվում է ծանր:
Ինչպես պարզվել է, հարձակման զոհը տեղացի գործարարներից մեկն է՝ իր ընկերների հետ միասին: Տուժածներն են՝ Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը (վերակենդանացման բաժնում է), Ա. Ավետյանը (վերակենդանացման բաժնում է), Ա. Ակուլյանը (վերակենդանացման բաժնում է):
Ավտոսերվիսի տերը՝ Ա. Սարգսյանը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Արտակարգ պատահարից անմիջապես հետո գործարարին վիրահատել են, սակայն պարզվել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:
LifeNews-ը պարզել է անցած գիշեր Բաշկիրիայում տեղի ունեցած քրեական դրամայի որոշ հանգամանքներ: Պարզվում է, կրակոցներին նախորդել է ճանապարհային վեճը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ:
Աղբյուրի խոսքով՝ երեկ նախքան միջադեպը տուժածները ռեստորանում մի մեծ տոնի են ներկա եղել` ընկերոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչ-որ պահի նրանցից մեկին զանգել է ծանոթը և խնդրել է օգնել. վերջինս մեքենայով ընկել էր ձորը՝ ռեստորանից ոչ հեռու:
«Մեքենան դուրս քաշելիս երեք հոգի մոտեցան մեզ ու սկսեցին դա նկարահանել հեռախոսով և բարձրաձայն մեկնաբանել,- տեղեկացրել է աղբյուրը: Արդյունքում վիճաբանություն սկսվեց, անծանոթներից մեկը հանեց տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակեց տղամարդու դեմքին»:
Նախնական տեղեկությունների համաձայն` անծանոթները թաքնվել են, տուժածին բուժկետ են հասցրել, իսկ յոթ մարդկանց խումբը վերադարձել է վիրավորվածին պատկանող ավտոսերվիս՝ իրավիճակը քննարկելու: Հանկարծ դիմակավոր մարդիկ ներխուժել են տարածք և կրակ բացել:
Ոստիկանները շրջափակել են Սալավաթ քաղաքի հիվանդանոցը, որտեղ գտնվում են տուժածները: Նրանց որոշ հարազատների հիվանդանոցից ոստիկանական բաժանմունք են տեղափոխել: Ոստիկանները շրջափակել են նաև ավտոսերվիսը: