Մեզ անհանգստացրել է այն փաստը, որ Սիրիա հրթիռներն արձակվել են Կասպից ծովից:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

 

Թուրքիայի Հանրապետության ստեղծման 92-րդ տարեդարձի կապակցությամբ Անկարայում կազմակերպված տոնակատարության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

 

«Մենք հայտարարել ենք, որ անհանգստացած ենք դրանով: Այսօր Վիեննայում շարունակվում են Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի արտգործնախարարների նեղ շրջանակում Սիրիայի հարցով հանդիպումը: Բացի այդ, պետք է կազմակերպվի նեւ 13 երկրների մասնակցությամբ ընդլայնված նիստ», -հայտարարել է նա:

 

 

Արդեն երկու շաբաթ է' ՌԴ օդուժը Կասպից ծովի իրանական հատվածից հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ)ռազմական դիրքերի վրա:

 

 

Թուրքիան, որը սարսափած է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում քրդերի մասնակցությամբ գրանցվող հաջողություններից հետո այդտեղ հնարավոր քրդական ինքնավարություն ստեղծվելու հնարավորությամբ, անգամ հայտարարել է, որ կարող է ռազմական գործողությունների դիմել քրդերի եւ նրանց աջակցող ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեմ: