Բրեմենում կյանալիք խաղին դիմակայելու համար կրկին մեզ լավագույն խաղն է պետք լինելու: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրում այսօր Բրեմենի «Վերդերի» դեմ կայանալիք դիմակայությունից առաջ:

«Կայանալիք խաղի համար մեր տրամադրության տակ կան բոլոր ֆուտբոլիստները: Բրեմենում խաղալը հնարավոր է բարդ լինի: Այտեղ միշտ յուրահատուկ ֆուտբոլային մթնոլորտ է: Դիմակայելու համար կրկին մեզ լավագույն խաղն է պետք լինելու: Հանդիպելու ենք մի մրկցակցի, որը նոր վստահություն ունի պաշտպանությունում իր խաղի վրա: Ուրախալի է այն, թե ինչպես են իրենց ներկայացնում մեր պահեստային խաղացողները: Եվ ինձ, որպես մարզչի այն բարդ ընտրության առաջ է դնում: Ուրախ եմ, որ մեր հիմնական կազմը ընդլայնվել է: Զարգացման նոր աստիճանի վրա ենք և 10-ից ավելի խաղացող կա, ովքեր կարողանում են հաղթել խաղերը»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:30-ին է: