Bundesliga.de-ն նույնպես կազմել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը:

Ցանկում ընդգրկվել է Դորտմունդի «Բորուսիայի» 5 ֆուտբոլիստ՝ Հումելսը, Ռոյսը, Սոկրատիսը, Մխիթարյանը և Գինտերը:

Հիշեցնենք, որ «Վերդերի» դեմ խաղում գոլային երկու փոխանցման և գոլի հեղինակ դարձած Մխիթարյանին տուրի խորհրդանշական կազմում էր ընդգրկել նաև Kicker-ը: