Զրոյական ոչ-ոքին բավական չէ, և այստեղ այլ խաղ է լինելու: Այս մասին հայտարարել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում այսօր Մադրիդում «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայությունից առաջ:
«Փարիզում «Ռեալն» ավելի լավ էր տիրում գնդակին և արագ էր խաղում: Այս հանդիպմանն այլ կերպ կլինի: Զրոյական ոչ-ոքին բավական չէ: Հարգում ենք մրցակցին, սակայն լի ենք ամբիցիաներով և այստեղ ենք եկել մեր ֆուտբոլը թելադրելու համար: Հաղթանակի հասնելու համար ունենք բավարար տակտիկական ռեսուրսներ»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: