Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկն անդրադարձել է թիմի երեք ֆուտբոլիստի՝ Ռոյսին, Օբամեյանգին և Մխիթարյանին՝ նշելով թիմի համար նրանց կարևորության մասին:

 

«Կիսապաշտապանության և հարձակման գծում մենք ունենք բարձրակարգ խաղացողներ: Ռոյսը, Օբամեյանգը և Մխիթարյանը խաղացողներ են, ովքեր կարող են լուծել լուրջ առաջադրանքներ: Սա էլ հենց առանձնացնում է լավ թիմը և ցույց է տալիս նրա բարձրորակությունը, որն ունենք մենք կիսապաշտպանությունում և հարձակման գծում»,- Ցորկի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: