Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բոկա Խունիրոսը» 2:0 հաշվով հաղթեց «Ռոսարիո Սենտրալին» և դարձավ գավաթակիր:
Թիմի կազմում 55-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացել է Նիկոլաս Լոդեյրոն, իսկ 89-րդ րոպեին՝ կրկնապատկել Անդրես Չավեսը:
Նշենք, որ վերջին երեք օրվա ընթացքում սա Կարլոս Տևեսի թիմի երկրորդ տիտղոսն է: Ավելի վաղ «Բոկա Խունիրոսը» վաղաժամ նվաճել էր նաև Արգենտինայի չեմպիոնի կոչումը: