Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իրեն լեգենդար ֆուտբոլիստ է համարում:
«Կարիք չունեմ ասել այն մասին, որ մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ: Ես լեգենդ եմ, և վիճակագրությունը փաստում է դա: Հասել եմ խաղի անհավանական մակարդակի, որը բարելավել արդեն դժվար է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է BBC-ն:
Պորտուգալացին նշել է նաև, որ ցանկանում է խաղալ ևս 5-6 տարի: