«Զիմբրույի» պաշտպան Ալեքսանդր Ստարիշը որակազրկվել է երկու խաղով՝ Մոլդովիայի առաջնության 13-րդ տուրում «Պետրոկուբ-Խինչեշտ» (2:1) հանդիպմանը գնդակ մատակարարող տղային հարվածելու համար:
Այս արարքի համար ակումբը նաև տուգանք կվճարի:
Հավելենք, որ հանդիպմանը ծեծկռտուք է նաև տեղի ունեցել՝ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ծեծկռտուք սկսել հենց խաղի ժամանակ: