Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կարծում է, որ Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի պատճառով ստիպված է լինելու վերադառնալ անդամ երկրների միջև սահմանային հսկողության անցակետերը վերականգնելուն։

 

 

«Եվրամիությունը կարող է փլուզվել։ Դա տեղի կունենա շատ արագ, եթե տարանջատումները գլուխ բարձրացնեն համերաշխության դեմ։ Մենք, հնարավոր է, դեռ մի քանի ամիս ժամանակ ունենք»,- ասել է նախարարը DPA գերմանական գործակալության հետ զրույցում։

 

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ում կան մարդիկ, որոնք իրականում չեն յուրացրել Եվրամիության արժեքները։ «Մեզ միավորում են մարդասիրական արժեքները։ Իսկ այդ սխալ ազգայնականությունը կարող է բերել իսկական պատերազմի։ Ես կարծում եմ, որ վիճակն օրհասական է»,- նշել է քաղաքական գործիչը։