Միջազգային երկու կառույց Հայաստանի ընտրությունների հետ կապված ունեն դիտարկումներ: Առաջինը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական վերջին զեկույցը Հայաստանի իշխանություններից պահանջել է առաջնահերթ երկու պայման. առաջինը՝ ավելացնել ընտրությունների օրենքի միջոցով ընտրական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և երկրորդը՝ չօգտագործել վարչական լծակներն ընտրությունների քարոզի ժամանակ: Այս երկու դիտողությունններն էլ մերժվել են: Այս մասին այսօր Ազագյին ժողովի արտահերթ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

«Վստահությունն իջել է, և դուք կոպտորեն ոտնահարել եք միջազգային կառույցների առաջարկը՝ վարչական լծակները՝ նախարարներին, մարզպետներին, գյուղապետերին, գործադիր իշխանության ղեկավարներին չընդգրկել քարոզարշավի կազմակերպման գործում: Այն, որ վարչապետը նախագահն է, նախարարները տեղակալներներ են և մարզպետները շտաբի պետեր են, հակասում է ԺՀՄԻԳ-ի՝ Հայաստանի նկատմամբ արված դիտողություններին:

 

Երկրորդը՝ Վենետիկի հանձնաժողովը մերժում է ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխելը: Վենետիկը մերժում է ընտրություններից մեկ ամիս առաջ քննարկում անել, թե ինչպես պետք է անցկացվի 20 օր հետո անցկացվելիք հանրաքվեն: Վենետիկի հանձնաժողովի միջազգային պրակտիկան ասում է՝ նվազագույնը 6 ամիս, մոտավորապես մեկ տարի  պետք է օրենքի կիրառումից առաջ օրենքի փոփոխություններ տեղի ունենան:

 

Հայաստանի իշխանություններն այս հրատապությամբ 20-25 օր հետո իրականացվելիք կարևորագույն ակցիան՝ հանրաքվեն, անց են կացնում Վենետիկի սկզբունքներին հակասող դրույթով: Ձեզ հնարավորություն էր տրված այս ընթացքում բարձրացնել վստահությունը, նվազեցնել սպասվելիք քննադատությունները, դուք հրաժարվեցիք դրանից: Դուք ոչինչ չեք ուզում անել, որպեսզի ձեր խաթարված հեղինակությունն ավելանա: Այնպես որ՝ լինելով շտաբի անդամ և նախարար՝ հաղորդում է վարում, դա միջազգային սկզբունքների խախտում է, մարզպետներին շտաբի անդամներ, ղեկավարներ նշանակելը խախտում է: Դուք խախտումներով նպաստում եք այն բանին, որ մենք և միջազգային կառտույցները կհայտարարեն, որ Հայաստանի ընտրությունները լեգիտիմ չեն: Որևէ մեկին մեղավոր մի փնտրեք, դուք եք մեղավոր, եթե Հայաստանի ընտրությունները ոչ լեգիտիմության կնիք կունենան: Եվ վերջինն այսօրվա քվեարկությունն է, որով դուք բացարձակ ոչ մի քայլ չեք անում, որպեսզի բարձրանա վստահություն ընտրությունների նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում