Ազգային ժողովն արտահերթ նիստում 97 կողմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Ձայների 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

 

Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը: