Շվեյցարիայի առաջնության 15-րդ տուրում «Բազելը» 2:3 հաշվով պարտվել է «Գրասհոպերսին»:
Հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ պարտվող թիմն անկյունային է վաստակել:
«Բազելի» ֆուտբոլիստ Բրիլ Էմբոլոն, սակայն, մրցավարին հայտնել է, որ թիմակցի փոխանցումից հետո գնդակն իրենից է դուրս եկել դաշտից: Մրցավարը սեղմել է արդար ֆուտբոլիստի ձեռքը, իսկ մրցակցի խաղացողը՝ համբուրել: