Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի կարելի հանդուրժող լինել ահաբեկիչների հանդեպ, հաղորդում է Reuters.com-ը:

 

 

«Մենք չենք կարող հանդուրժող լինել ահաբեկիչների հանդեպ։ Չի կարող որևէ արդարացում լինել ահաբեկչական հարձակումների համար, դա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումն է: «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» գործողությունները արդարացում չեն կարող ունենալ»,- ասել է Լավրովը:

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում են Սիրիայի հարցով միջազգային բանակցությունները: