Մահացած Ասլան Ուսոյանի կլանի «օրենքով գողերը» որոշել են հանդիպում կազմակերպել: Այդ հանդիպումը համարվում է վերջին տարիների ընթացքում կազմակերպված ամենամասշտաբային հանդիպումը, որը կկայանա Միացյալ Արաբական Էմիրություններում: Այս հանդիպմանը պլանավորում են մասնակցեն մի քանի հարյուր քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Ուսոյանի կլանը դրանոց ուզում է ցույց տալ, որ դեռ իրենից մեծ ուժ է ներկայացնում: Հանդիպման ժամանակ պետք է տեղի ունենա նաև հանցագործական խմբավորման «թագադրումը»:
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտ» գործակալությունը, իրավապահ մարմինները տեղեկացել են այդ հանդիպման մասին օպերատիվ ճանապարհով, սակայն ստացել են այդ տեղեկատվության հաստատումը: Տուրիստական գործակալությունը, որը գտնվում է «Սուխարևսկայա» մետրոյի մոտ, քրեական կլանից ստացել է հարյուրից ավել քրեական աշխարհի ներկայացուցիչների անձնագրեր: Ինչպես նաև նրանք տուրիստական գործակալությանը խնդրել են իրականացնել չարթերային չվերթ: Միացյալ Արաբական Էմիրություններ կուղևորվի ինքնաթիռ, որում կլինեն բացառապես «օրենքով գողեր»:
Պետք է նշել, որ քրեական ներկայացուցիչների այսպիսի տեղաշարժը մի վայրից մյուսը հատկանշական չէ իրենց, քանի որ նրանք միշտ տեղափոխվում են մի երկրից մյուսը առանձին-առանձին, որպեսզի լինեն «աննկատ»:
Հանդիպումը իրականացնում է Դեդ Հասանի կլանի ներկա առաջնորդները' Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Տեմուրի Միրզոևը (Տիմուր Սվերդլովսկին), Վասիլի Խրիստոֆորով (Վասյա Վոսկրես), Գադի Կալոյան (Օնիկ), Վալերի Ֆարիզով (Վալերա Քուրդ):
Միանգամից հունվարի 16-ից հետո, երբ դիպուկահարը սպանել է Դեդ Հասանին, նրա կլանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Դեդ Հասանի ընդդիմադիրներից մեկը' Ջանգվելաձեն (Մերաբ) կանչել է Միրոնին և Տիմուր Սվերդլովսկուն հանդիպման, որպեսզի սկսեն Դեդ Հասանի կայսրության բաժանումը: Մերաբը իր հերթին սկսեց զանգել ուրիշ «օրենքով գողերին» և հետաքրքրվել, թե նրանք ինչպես կվերաբերվեն դրան, եթե նա կդառնա «բոլոր ղեկավարների ղեկավարը» Ուսոյանի փոխարեն: