Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց, որ Բելգիայի և Իսպանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը չի կայանա:

«Մենք կապվեցինք ղեկավարության հետ, և նրանք խորհուրդ տվեցին չեղյալ հայտարարել խաղը՝ աճող ահաբեկչական սպառնալիքների պատճառով: Չենք կարող ռիսկի ենթարկել ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը»,- ասվում է Բելգիայի ֆուտոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Ըստ HLN.be-ի տեղեկությունների՝ մտահոգություն կա, որ կարող է ահաբեկչական հարձակում լինել:

Ընկերական հանդիպումը պետք է տեղի ունենար այսօր: