Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2017թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած արտագնա խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին:

Հանդիպման 49-րդ րոպեին Պատրիկ Բանգարտը բացեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Մարկուս Ինգվարտսեն կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը: