Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը չեզոքացվել է Փարիզի արվարձանում, այսօր իրականացված արշավի ժամանակ: Այդ մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:

 

 

«Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը մահացել է, հայտնել են հետախուզության երկու ներկայացուցիչներ»,- նշել է պարբերականը:

 

 

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի խոսքերով, հատուկ ծառայություններն Աբաաուդի հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո սկսել են գործողությունը:

 

 

Ահաբեկչի չեզոքացման մասին պաշտոնական հաստատում դեռ չկա: