ԱՄՆ-ը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին անհամեմատ ավելի արագ չեզոքացնել, քան դա տեղի ունեցավ «Ալ-Քաիդա» ծայրահեղական ցանցի հետ: Այս վստահությունը նոյեմբերի 19-ին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք պատրաստվում ենք ջախջախել ԻՊ-ին: Մենք միշտ էլ ասել ենք, որ դա որոշակի ժամանակ կպահանջի,- նշել է նա լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:- Մենք «Ալ- Քաիդայի» դեմ մեր պայքարն սկսել ենք 2001 թվականին և մեզ քիչ տարիներ չպահանջվեցին, նախքան մենք կարողացանք վերացնել Ուսամա Բեն Լադենին և խմբավորման պարագլուխներին, ինչպես նաև չեզոքացնել այն՝ որպես գործող ուժ: Մենք հույս ունենք նույնը ԻՊ-ի հետ անել անհամեմատ ավելի արագ, մենք հնարավորություններ ունենք դրա համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: