Մալիում Radisson Blu հյուրանոցի գրոհի ընթացքում ազատ արձակված պատանդներից մեկը հայտնել է, որ լսել է, թե ինչպես էին հյուրանոցի վրա հարձակում իրականացրած մարդիկ անգլերեն խոսում միմյանց հետ, հաղորդում է Reuters-ը:

 

 

Նա նշել է նաև, որ ոստիկանությունը և անվտանգության ուժերն օգնում էին նրան և մյուսներին դուրս գալ շենքից:

 

 

Այսօր՝ նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բոմակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Պատանդառվել է շուրջ 170 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման (GIGN) 40 մարտիկներից բաղկացած խումբ Է ուղարկվում Մալի: