Թուրք-սիրիական սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը «շատ լուրջ Է», Լոնդոնը շտապ կարգով պարզում Է դրա հանգամանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

 

 

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խփվել Է թուրք-սիրիական սահմանի մոտ: Մենք շտապ կարգով պարզում են տեղի ունեցածի հանգամանքները»,- ասել Է նա:

 

 

Նոյեմբերի 24-ին ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել Է «Խմեյմիմ» օդակայանում բազավորված ռուսական ավիախմբի Սու-24 ինքնաթիռի կործանումը Սիրիայի տարածքում:

 

 

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ կործանված ռմբակոծիչը թռիչքի ընթացքում եղել Է բացառապես Սիրիայի օդային տարածությունում: Ինքնաթիռը գտնվել Է 6 հազար մետր բարձրության վրա եւ, ինչպես ենթադրվում Է, խփվել Է գետնից գնդակոծման հետեւանքով: Օդաչուների ճակատագիրը պարզվում Է: Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել Է կատապուլտով դուրս նետվել օդանավից: