Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով, բանկային համակարգի մաքուր շահույթը 2012 թականին կազմել է 42,4 միլիարդ դրամ: 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 33,1 միլիարդ դրամ: Այդպիսով, բանկային համակարգի շահույթը աճել է 28 տոկոսով:
Սա կարելի է համարել Հայաստանի տնտեսության պարադոքսներից մեկը: Երկրի տնտեսությունը նոր-նոր, մի կերպ է վերականգնվում ճգնաժամային հարվածից՝ ընդամենը մի քանի տոկոս աճով, որը եթե համեմատում ենք 2009 թվականի 14 տոկոս անկման հետ, ապա դեռ զրոյական վիճակի էլ չի եկել, իսկ բանկային սեկտորի շահույթը աճում է անշեղորեն եւ բավական տպավորիչ ծավալով:
Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ շեփորում է բանկային համակարգը որպես տնտեսության ամենակայացած ճյուղը: Իշխանությունը տարիներ շարունակ նույնիսկ հպարտանում է դրա համար: Համաշխարհային ճգնաժամից հետո, Հայաստանի իշխանության հպարտությունը վերածեց գրեթե պարծենկոտության: Իշխանությունը հայտարարում էր, թե աշխարհում մեծամեծ բանկեր սնանկացան կամ դրա եզրին հայտնվեցին, իսկ Հայաստանի բանկային համակարգը մնաց կայուն, անցնցում:
Առաջին հայացքից դա իսկապես հպարտանալու եւ պարծենալու առիթ է: Բայց ընդամենը սիրողական հայացքի ներքո: Անգամ միջին կարգի տնտեսագետներն ու ֆինանսիստները երեւի թե կհավաստեն, որ եթե տնտեսության իրական հատվածը դեռ չի էլ հասել նախաճգնաժամային մակարդակին, իսկ բանկային համակարգը մոտ 30 տոկոս մաքուր շահույթով է փակում տարին, ուրեմն այստեղ մեղմ ասած մի քանի բան այն չէ:
Դա նշանակում է, որ բանկային համակարգը ոչ միայն կտրված է իրական տնտեսությունից, այլ նաեւ սնվում է, գիրանում է հենց տնտեսության իրական հատվածի զարգացման հաշվին: Բանկերը Հայաստանում կարծես թե խժռում են տնտեսությունը եւ կայուն են մնում հենց դրա հաշվին: Այդ գործում նրանց օգնում է իշխանությունը: Ընդ որում վաղուց, հատկապես այն ժամանակաշրջանից, երբ օրինակ դոլարի փոխարժեքը Հայաստանում կտրուկ անկում ապրեց՝ մոտ 600 դրամից հասնելով 300-ի, հարվածելով տեղական արտադրությանը եւ փաստացի թալանելով Ռուսաստանից ստացվող ավելի քան 2 միլիարդ տրանսֆերտների տերերին:
Դա տեղի էր ունենում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի դաշինքի շնորհիվ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուռ համաձայնությամբ: Դա կարելի է համարել բանկերի բավական ճոխ նախաճաշի փուլը:
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանի դաշինքը սկսեց ամենակուլ բանկային համակարգի ճաշի փուլը, երբ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման քաղաքականության շրջանակում, գրեթե բոլոր գործառույթները սկսեցին իրականացվել բանկային համակարգի միջոցով՝ անգամ ավտոմեքենաների տեխզննումը: Երեւի թե շուտով հերթը կհասնի վճարովի զուգարաններին՝ որոնց կողքը կբացվեն բանկերի մասնաճյուղեր, որտեղ էլ կկատարվեն վճարումները:
Մի կողմից հասկանալի է, որ տնտեսության հսկայական ստվերի պայմաններում բանկային համակարգը հանդիսանում է վերահսկողության եւ ստվերի չեզոքացման կարեւոր գործիք, մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ երբ այդ գործիքը կիրառվում է ընդհանուր միջոցառումների փաթեթից դուրս, երբ դրան զուգահեռ չեն կիրառվում գործիքներ, որոնք տնտեսության իրական հատվածում ներդրումային գրավչության առարակայական, շոշափելի բարձրացման կբերեն, կբերեն ազատ մրցակցության եւ անկախ դատական համակարգի միջոցով սեփականության պաշտպանության, բանկային համակարգն արդեն վերածվում է ոչ թե տնտեսական առողջացման գործիքի, այլ դառնում է տնտեսությանը սպառնացող օղակներից մեկը:
Շատ կարեւոր է, որ Հայաստանում լինի կայուն, զարգացած բանկային համակարգ, այն ապահովի բարձր վարձատրվող աշխատատեղեր, պահանջի ինտելեկտուալ ռեսուրսներ, դառնա Հայաստանում նոր որակի բիզնես մշակույթի, մտածողության, աշխատանքային էթիկայի աղբյուր: Բայց, նախ այդ ճանապարհին պետք է լինել շատ զգույշ, որ այդ ամենը տեղի չունենա տնտեսության իրական հատվածի հաշվին, եւ երկրորդ՝ Հայաստանի բանկային համակարգի մի մասը հանդիսանում է ընդամենը գործող քրեաօլիգարխիկ բիզնես կլանների «դրամապանակը»: Այսինքն, կլանների մի զգալի մասն ունի իր բանկը, որտեղ պահում եւ որով շրջանառում է իր փողերը:
Պատահական չէ, որ Հայաստանի շատ փոքր շուկայում բացվում են մեծ թվով բանկեր: Դա ոչ թե բանկային գործի գրավչության, այլ տնտեսության պարադոքսների վկայությունն է:
Հետեւաբար, առաջին հայացքից հպարտություն առաջացնող այդ իրավիճակը, իրականում, խորքային առումով պետք է առաջացնի մտահոգություն, քանի դեռ իշխանությունն ու բանկերը չեն սկսել «ընթրիքը»:
Հայկական բանկերի «խորհրդավոր» ընթրիքը
13:14 - 12.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
30/01/18 10:52
Էմանուել Մակրոն, Գարո Փայլան. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կլինի ներկայացուցչական
04/03/16 21:58
Հայկական բանկերի հաշիվները գողանալու վտանգի տակ են
13/01/16 15:35
Դա Վինչիի` «Խորհրդավոր ընթրիքը»
22/07/13 10:28
ՎԶԵԲ-ը հայկական բանկերի միջոցով կտրամադրի 120 մլն դոլար
15/04/13 13:10
Աիդա Սիմոնը կենդանացրել է “Խորհրդավոր ընթրիքը”
13/04/13 14:14
Աիդա Սիմոնը կենդանացրել է “Խորհրդավոր ընթրիքը”
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
27/09/24 15:50
Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան