fcbanants.am  Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում, և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանցին» օգտակար լինելը: Այս մասին հայտարարել է «Բանանցի» նորեկ Զավեն Բադոյանը՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանցում»: Խոսքն ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին է և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրի տեղափոխվել «Բանանց»: Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա դեռևս նրանցից մի քանիսի հետ եմ ծանոթ և ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ: Նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելն առաջնությունում: Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում, և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանցին» օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գաս «Բանանցում», դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից»,- ասել է Բադոյանը: