«Նոր Հայաստան» փրկության ճակատն այսօր Գյումրիից հետո իրազեկման երթ և հանրահավաք էր կազմակերպել նաև Վանաձորում:
«Ահաբեկիչները հենց նրանք են, ովքեր խախտում են օրենքը, ովքեր ոտնահարում են իրավունքը, ովքեր արհամարհում են Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի իշխանությունը: Այդ իշխանությունը միասին վերադարձնելու ենք ՀՀ քաղաքացուն:
Ելույթները կարող են լինել բարձրագոչ կամ մեղմ ձայնով, պայքարը կարող է լինել սուր և տևական, այն լինելու է սահմանադրական, խաղաղ, հանուն Հայաստանի Հանրապետության, մեր օրենքի, մեր ազգային շահի, և հանուն մեր քաղաքացու:
Կոչ եմ անում վայր դնել սեփական հատվածական եսը: Հիմա պիտի միասին գանք և վերջապես մեր ժողովրդի համար ապահովենք ոչ թե 1 հոգու, ոչ թե 1 կուսակցության, այլ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու իշխանությունը»,- իր ելույթում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը:
Տեսանյութը՝ 1in.am-ի