«Նոր Հայաստան» փրկության ճակատն այսօր իրազեկման երթ և հանրահավաք էր կազմակերպել Վանաձորում:
«Վստահ եմ, որ 2008-ի մարտի 1-ից մինչև այսօր բոլորս ունենք տրորված արժանապատվության զգացողություն: Այս ռեժիմը, այս հանցագործները համարձակվել են կրակել մեր ժողովրդի վրա, և մենք լռել ենք: Մարտի 1-ից հետո, մարտի 2 դեռ չի եկել: Դեկտեմբերի 1-ը մենք պետք է դարձնենք մարտի 2: Մեզ նոր զոհեր պետք չեն, պարզապես պետք է քայլ կատարել, անցնել առաջ և կոտրել այն ձեռքը, որ կրակել է մեր ժողովրդի վրա: Բոլորս պիտի գիտակցենք, որ ժողովրդից հզոր ուժ չկա: Մեզ մնում է միայն քայլ կատարել, այդ օրը հազարավոր հայ մարդկանցով հավաքվել Ազատության հրապարակում և պարտադրել մեր կամքն այս ռեժիմին՝ սկսելու համար կասեցնել այս դավադրությունը, դրանից հետո պատրաստվել կապիտուլյացիայի»,- իր ելույթում նշեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Տեսանյութը՝ 1in.am-ի